ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Արսեն Թորոսյան. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ

Արսեն Թորոսյան. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ
18.03.2020 | 14:34

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը «լայն թափով ընթանում է, 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ», Ֆեյսբուքում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ